Մատչելիության հղումներ

Ինտերնետային քվեարկություններում Եվա Ռիվասը առաջինների շարքում է


Եվա Ռիվասը ծառ է տնկել Կիպրոսի պրոմո շրջագայության ժամանակ
Եվա Ռիվասը ծառ է տնկել Կիպրոսի պրոմո շրջագայության ժամանակ

«Եվրատեսիլ» համաեւրոպական երգի մրցույթից առաջ, ինչպես եւ ամեն տարի, ինտերնետում կարելի է հանդիպել վերջնական արդյունքների վերաբերյալ բազմատեսակ կանխատեսումներ: Այս տարի Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը վարկանշային աղյուսակների բարձրակետերում է:

Ռուսական http://esckaz.com/2010/ranking.htm կայքի տվյալներով` լավագույնների ցուցակը գլխավորում են Մակեդոնիան եւ Շվեյցարիան` հավասար միավորներով, ապա Մոլդովան, Իսրայելը, Հայաստանը, Ռումինիան, Սլովենիան: Կայքի արդյունքները սուբյեկտիվ են, քանի որ մասսայական քվեարկության արդյունք չեն, այլ որոշ մասնագետների գնահատականներ են` հաշվի առնելով երգը, վոկալ վարպետությունը, կատարումն ու երգի հիթային լինելը: Ռուսական ֆորումներից մեկի հարցման տվյալներով էլ (http://www.euroforum.com.ru/read.php?10,446709)` առաջին տեղում Հայաստանն է, նրան հաջորդում է Ադրբեջանը, ապա Իսրայելն ու հետո Գերմանիան:

Եւրոպական կանխատեսումները այլ ու ավելի լայն պատկեր են տալիս: Օրինակ` http://www.escstats.com/chart10.htm կայքում առաջին հորիզոնականում օնլայն քվեարկությունների արդյունքում հայտնվել է Իսրայելը` այս պահի դրությամբ 6478 ձայնով: Երկրորդ տեղում Հայաստանն է` 6114 ձայնով, հետո` Դանիան` 5226, ապա Գերմանիան` 4904 , եւ լավագույն հնգյակը ամփոփում է Ադրբեջանը` 4882 ձայնով:

OGAE կայքի տվյալներով` առաջատարների շարքում Գերմանիային, Նորվեգիային, Դանիային, Իռլանդիային հաջորդում է Հայաստանը, ապա` նաեւ Իսպանիան, Իսլանդիան: Ի դեպ, այս կայքը գործում է «Եվրատեսիլ»-ի մասնակից գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում այն բացվել է 2006-ից, սակայն ակտիվացել է միայն այս տարի: OGAE Հայաստանի նախագահ Հակոբ Ավչյանը բացատրեց, որ «հայկական կայքի ակտիվացման համար խթան են հանդիսացել ադրբեջանցիների կողմից հնչած եւ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, թե հայերին համապատասխան կարգավիճակ չեն տալիս»:

Հակոբ Ավչյանը, ով «Եվրատեսիլ»-ի բուն մրցույթին նախորդող ինտերնետ-հորիզոնականներին հետեւում է դեռ 2006-ից, պատմեց, որ հաղթանակի ամենամեծ թեկանծուն եղել է Սիրուշոն, ու նման հնարավորություն, ըստ նրա, ունենք նաեւ այս տարի` շնորհիվ Եվա Ռիվասի եւ նրա «Apricote stone»-ի:

XS
SM
MD
LG