Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանի ազդեցությունը Համաշխարհային բանկում աճում է


Համաշխարհային բանկը համաձայնել է բարձրացնել Չինաստանի ձայնի կշիռը 186 պետություններ միավորող այս կազմակերպության որոշումների կայացման գործընթացում։

Համաշխարհային բանկում որոշումներ կայացնելիս ամեն երկրի ձայնի կշիռը հաշվարկվում է ըստ բանկում այդ երկրի ֆինանսական ներդրումների։ Համաշխարհային բանկում նշանակությամբ առաջինը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը Ճապոնիան, երրորդը այսուհետեւ կլինի Չինաստանը՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսին են Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։ Այսպիսով Չինաստանի ազդեցությունը աճում է բանկի գործունեության եւ տրամադրելիք վարկերի հետ կապված որոշումների ընդունման գործում։

Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ Ռուսաստանը բազմիցս դժգոհություններ են արտահայտել Համաշխարհային բանկում Միացյալ Նահանգների եւ Արեւմտյան տերությունների գերակշիռ դերից, եւ այս որոշումը քայլ է՝ զարգացող պետությունների դերը Համաշխարհային բանկում բարձրացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG