Մատչելիության հղումներ

Ուրուգվայի նախագահը մասնակցում է Հայոց ցեղասպանության 95-ամյակի միջոցառումներին


Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մասնակցեց Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ մայրաքաղաք Մոնտեվիդեոյում տեղի ունեցած միջոցառումներին:

Ուրուգվայի նախագահը անձամբ բացեց Հայաստանից բերված եւ Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում տեղադրված խաչքարը։

Պաշտոնական արարողությունից հետո, որի ընթացքում ելույթ ունեցան Ուրուգվայի մշակույթի նախարար Ռիկարդո Էհրլիչը եւ տուրիզմի ու սպորտի փոխնախարար Լիլիան Քեշիշյանը, Ուրուգվայի նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր ներկայությունը այս միջոցառմանը ապացուցում է իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ։

Այս ծրագիրը նախաձեռնել էին Ուրուգվայում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ ազգային կենտրոնը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը եւ Արմենիա հրապարակի ազգային հանձնախումբը։


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG