Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պատրաստ է ողջունել նոր՝ «առանց նախապայմանների» բանակցությունները


ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան

Դաշնակցությունը կողջունի հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը, եթե դա սկիզբ դնի նոր՝ «առանց նախապայմանների բանակցությունների»։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պարզաբանմամբ, առանց նախապայմանների բանակցությունները ենթադրում են «երկու պարբերությամբ արձանագրություն». - «Սահմանը բացում ենք եւ հաստատում դիվանագիտական հարաբերություններ, վերջ։ Մյուս բոլոր բաները արդեն իրենց մեջ պարունակում են վտանգ եւ նախապայմանի հոտ են տալիս»։

Մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրություններից վավերացման գործընթացի կասեցման ներկա փուլը՝ Հրանտ Մարգարյանի երկու հնարավորություններ ընդգծեց. - «Մեկը, որ սա մի հանգրվան է վերջնականորեն ստորագրությունները հետ քաշելու, արձանագրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր բանակցություն սկսելու։ Եթե այդպիսին է՝ բնականաբար դրական է։ Բայց սա նաեւ կարող է լինել քայլ` Թուրքիայի վրա հերթական ճնշում բանեցնելու որպեսզի արձանագրությունները հաստատվեն։Այդ պարագայում լավ բան չէ, որովհետեւ մենք պետք է ձերբազատվենք այս արձանագրություններից: Բոլոր փաստերը ցույց տվեցին, որ այս արձանագրությունները ի նպաստ մեր ժողովրդի չեն»։
XS
SM
MD
LG