Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է


Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Այսօր առավոտից բազմահազար հայաստանցիներ, արցախահայեր, սփյուռքահայեր եւ օտարերկրյա հյուրեր են այցելում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկեւկես միլիոն հայերի հիշատակին:

Կեսօրին մոտ հուշահամալիր այցելեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հոգեւորականներ:

«95 տարի առաջ այս օրը պետականորեն մշակված ծրագրով սանձազերծվեց մի ոճրագործություն, որն իր ծավալով, հրեշավորությամբ ու հետեւանքների ծանրությամբ նախադեպը չուներ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության մեջ», - ասված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստանի նախագահի ուղերձում: - «Մեկ ու կես միլիոն զոհ, հայրենազրկված եւ տարագիր արված մի ողջ ժողովուրդ, հնամյա մշակույթի ոչնչացում. սա էր հայերի վերջին հետքերը ջնջելու մոլուցքն ու գաղափարախոսությունը պետական քաղաքականության վերածելու հետեւանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG