Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում գտած սոցիալական ցանցերը լայն տարածում են գտել նաեւ Հայաստանում: Մեզ մոտ հիմնականում օգտվում են Одноклассники, Vkontakte, Facebook եւ MySpace ցանցերից: Վերջիններիս զուգահեռ կան նաեւ հայկական սոցիալական ցանցեր, որոնք օգտատերերի թվով զիջում են արտասահմանյաններին:

Հայկական սոցիալական ցանցերի շրջանում ամենամեծը համարվող Hayland կայքում գրանցված է ընդամենը 90 հազար մարդ: Սոցիալական այս ցանցի նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ «այսքան օգտատեր ունենալն էլ արդեն մեծ հաջողություն է»:

«Hayland-ը իր հնարավորություններով չի զիջում Одноклассники-ին, անգամ գերազանցում է», - նշեց նա։

Արտաշես Մկրտչյանի կարծիքով` Հայաստանում ապագա ունեն ունեն միայն հայերի համար ստեղծված սոցիալական ցանցերը: Մեկ տարուց ավելի գործող կայքում արդեն հասցրել են գրանցվել մի շարք հայտնի հայեր` այդ թվում նաեւ քաղաքական գործիչներ: Օրինակ, Hayland-ից ակտիվ օգտվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Մասնագետների հաշվարկներով` մարտին աշխարհի ամենատարածված միկրոբլոգային ծառայության` Twitter-ի լսարանը գերազանցեց 75 մլն–ը: Իսկ օրեր առաջ Հայաստանում նույնպես բացվեց միկրոբլոգային ծառայություն`Armenix, որից առայժմ օգտվում է մոտ 100 մարդ: Վիրտուալ այս նորության ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը պատմեց, որ հայկական միկրոբլոգային ծառայությունը Facebook-ի եւ Twitter-ի խառնուրդն է:

«Armenix-ի նպատակն է ունենալ հայալեզու հայկական միջավայր», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Պապիկյանը։, ում պնդմամբ` իրենք աշխատում են ոչ թե գումարի, այլ նպատակի համար:

XS
SM
MD
LG