Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելը Հայաստանի միակողմանի որոշումն է:

«Այդ որոշումը Հայաստանը միակողմանիորեն է ընդունել», - ուրբաթ օրը Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Դավութօղլուն՝ շարունակելով. - «Որոշումը վերաբերում է իրենց ընթացակարգին»:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է նաեւ, որ Դավութօղլուն հույս է հայտնել, որ շուտով «Հայաստանում եւ Թուրքիայում կձեւավորվի հարմար մթնոլորտ, եւ գործընթացը կվերսկսվի»:

Վկայակոչելով վարչապետ Էրդողանի հայտարարությունը՝ Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իր երկիրը հավատարիմ է արձանագրությունների գործընթացի մեկնարկից ի վեր՝ հավելելով. - «Մենք պատրաստ ենք առաջ շարժվել՝ երբ առկա լինեն համապատասխան պայմանները»:

Դավութօղլուն նաեւ ասել է, որ հարցը քննարկել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Վերջինս, ինչպես հաղորդվում է, ընդգծել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված գործընթացը շարունակելու կարեւորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG