Մատչելիության հղումներ

«Մեկ կադր» փառատոնում նորից կգնահատվեն կինոյի լեզվով խոսող անհատները


Armenia - the poster of "One shot" short film festival

Armenia - the poster of "One shot" short film festival

Այս տարի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը կանցկացվի 8-րդ անգամ. փառատոնի մասնակիցները նորից պետք է ներկայացնեն մեկ ամբողջական կադր, որը չի փոփոխվում, արտահայտում է իմաստ ու տեղավորվում է 1 րոպեում:

2003-ից անցկացվող փառատոնը տարիների ընթացքում աստիճանաբար ընդլայնեց անվանակարգերը բացի մեկ կադր մեկ րոպե անվանակարգից ավելացան նաեւ «Կարճամետրաժ ֆիլմ» եւ «Կինո առանց սահմանների» անվանակարգերը: Փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն պատմեց, որ «հիմնական չափանիշն այն է, որ կադրի հետում երեւա մտածող, ստեղծագործող անհատը»:

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որեւ է սահմանափակում, մասնակցում են բոլոր տարիքի ռեժիսորներ` ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով: Քանի որ փառատոնը միջազգային է, աշխատանքներ ընդունվում են նաեւ արտերկրից, Գագիկ Ղազարէի խոսքով` հատկապես ակտիվ են իրանի երիտասարդները:

Այս տարի փառատոնը նախորդներից կտարբերվի մասնակիցների ներկայացրած աշխատանքերի առավել խիստ ընտրությամբ:

«Ավելի խիստ են ընտրվելու կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում ներկայացվող աշխատանքները» - շեշետում է Գագիկ Ղազարէն` պատճառաբանելով, որ այդպիսով ուզում են երիտասարդ ռեժիսորին ավելի զգոն դարձնել ու ձգտում առաջացնել կատարելագործելու աշխատանքի որակը:

«Մեկ կադր» փառատոն այս տարի կանցկացվի մայիսի 17-24-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

XS
SM
MD
LG