Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը առաջարկում է շուրջօրյա պատվո պահակախումբ սահմանել Ծիծեռնակաբերդի բարձունքում


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը առաջարկում է շուրջօրյա պատվո պահակախումբ սահմանել Ծիծեռնակաբերդի բարձունքում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում: Կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն` խմբակցության պատգամավորները այսօր հանդես են եկել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

Նախագծի նպատակն է մշտական զինվորական պատվո պահակախումբ ապահովել հուշարձաններում եւ հուշահամալիրներում, մասնավորապես` Մեծ եղեռնի հուշահամալիրի տարածքում:

Գործող օրենքը պատվո պահակախմբի առկայություն չի նախատեսում հուշահամալիրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG