Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզին ողջունում է հայ - թուրքական կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը Սերժ Սարգսյանի կողմից


Նիկոլա Սարկոզի

Նիկոլա Սարկոզի

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա ուղերձում:

«Հանրապետության նախագահը ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք վերաբերում են այդ երկրի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի վերաբացմանը», - ասված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:

Համաձայն փաստաթղթի` Սարկոզին «ողջունում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը հայկական պետության ղեկավարի կողմից` չնայած դժվարություններին, որոնց բախվում է կողմերից յուրաքանչյուրը 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացում»:

«Ֆրանսիան քաջալերում է Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններին` շարունակելու երկխոսությունը եւ կրկնապատկելու ջանքերը` արագորեն հասնելու համար արձանագրությունների կյանքի կոչմանը, ինչը էականորեն կնպաստի խաղաղությանը եւ կայունությանը ամբողջ տարածաշրջանում», - ասված է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG