Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը` շարունակել աշխատանքը հաշտության տեսլականի ուղղությամբ»


Ֆիլիպ Գորդոն

Ֆիլիպ Գորդոն

«Մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի որոշումը` շարունակել աշխատանքը խաղաղության, կայունության ու հաշտության տեսլականի ուղղությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

«Մենք նկատի ենք առնում նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կասեցնում է արձանագրությունների քննարկումն իր Ազգային ժողովում: Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանը չի դադարեցնում գործընթացը, այլ առկախում է այն` մինչ թուրքական կողմը պատրաստ կլինի առաջ գնալու», - ասված է Գորդոնի հայտարարությունում, որը հրապարակել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարեւոր օգուտներ կբերի Թուրքիային եւ Հայաստանին, ինչպես նաեւ` ընդհանուր Կովկասյան տարածաշրջանին: Մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին, որ դռները բաց պահեն հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերին հետամուտ լինելու», - հայտարարել է փոխպետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG