Մատչելիության հղումներ

logo-print

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստանի Դաշնություն), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հինգշաբթի օրը հայտարարություն են տարածել:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն այս տարվա ապրիլի 22-ին հանդիպել են Մոսկվայում եւ քննարկել են վերջին զարգացումները, այդ թվում Վաշինգտոնում, Բաքվում եւ Մոսկվայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները», - ասված է, մասնավորապես, հայտարարությունում։

Համանախագահների կարծիքով, այդ հանդիպումները նոր լիցք են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին` Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մայիսի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վիեննա` Մինսկի խմբին այդ ջանքերի մասին տեղեկություններ հայտնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG