Մատչելիության հղումներ

logo-print

Նորաստեղծ Հայ շրջիկ թատերախումբը որոշել է զարմացնել հանդիսատեսին


Հայ շրջիկ թատերախմբի անդամները

Հայ շրջիկ թատերախմբի անդամները

Բեմի փոխարեն` քաղաքային ասֆալտ կամ խոտ, դեկորացիաների դերում ` շենքեր, պաստառներ ու արձաններ, առանց տոմսերի ու նստատեղերի հանդիսատես. նման պայմաններում ներկայացում խաղացող դերասաններն իրենց շրջիկ թատրոն են կոչում եւ Երեւանի կենտրոնն էլ իրենց համար մի մեծ բեմ են դարձնելու:

Եվրոպական երկրներում փողոցային մշակույթի այս տարածված տեսակը Երեւան բերելու առաքելությամբ`թատերախումբը թատրոնի շենքից դուրս անվճար ներկայացում դիտելու հնարավորությունը շուտով սովորական մի բան է դարձնելու: 15 րոպեանոց էտյուդներով հանդես եկող 4-6 երիտասարդ դերասաններ շաբաթական 3 օր կհայտնվեն քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում:

Հայ շրջիկ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Կարապետ Բալյանն է. – «Մեր ներկայացումները կլինեն կրկեսային ու մնջախաղի ժանրերում, կխաղանք Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում, կասկադի տարածքում, Մանկական զբոսայգում եւ այլ վայրերում», - նշեց նա։

Երեւանյան սովորական անցորդին հանդիսատես դարձնող փողոցային թատերախմբերը հիմնականում միջազգային փառատոների շրջանակներում են ելույթ ունեցել` զարմացնելով իրենց ներկայացմամբ, ոչ ստանդարտ հնարքներով եւ անսպասելի իմպրովիզացիաներով: Հայ շրջիկ թատրոնը խոստանում է խենթություններով զարմացնել, բայց թույլատրելիի սահմաններում.

Նոր թատերախմբի առաջին անդամները Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողներ են, ներկայացումների փորձերն անցկացնում են հենց իրենց բուհի ներսում, գումար վաստակելու մասին էլ առայժմ չեն մտածում։

Բացօթյա ներկայացումները կշրջեն առայժմ միայն Երեւանի կենտրոնական մասերում հանգստյան օրերին: Խաղացանկի մեջ կլինեն կարճ էտյուդներ ու հեքիաթներ:

XS
SM
MD
LG