Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի, Համայն Վրաստանի պատրիարք-կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի եւ Ամենայն Հայոց հայրապետի քառակողմ հանդիպում:
Վեհափառ հայրապետին ուղեկցելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներ:
Համաժողովին կմասնակցի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը` որպես ԱՄՆ-ի Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ:
Բաքվի համաժողովին մասնակցելու հրավերը Կովկասի մահմեդականների առաջնորդի անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին էր փոխանցել Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը` մարտին Հայաստան կատարած այցի ժամանակ: