Մատչելիության հղումներ

Կոալիցիան անհրաժեշտ է համարում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը


Հայաստանի կառավարող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդները այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որում անհրաժեշտ են համարում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առկախումը:

«Նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, [Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը] անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, եւ որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչեւ թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման», - ասված է Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG