Մատչելիության հղումներ

Եվրոպայում այսօր կվերականգնվեն բոլոր թռիչքները


Եվրոպան դուրս է գալիս օդագնացության ճգնաժամից: Ինչպես հայտարարել է թռիչքների անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող «Եվրոկոնտրոլ» գործակալությունը, այսօր կվերականգնվեն բոլոր թռիչքները:

Եվրոպայի օդային տարածքով բոլոր թռիչքները 100 տոկոսով կվերականգնվեն, իսկ բոլոր 338 տրանսատլանտյան թռիչքները կիրականացվեն չվացուցակի համաձայն, նշված է գործակալության հայտարարությունում:

Ապրիլի 10-ից Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով թռիչքների հետաձգման արդյունքում աշխարհի ավիաընկերությունների ֆինանսական կորուստները կազմում են գրեթե 2 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG