Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին


Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի տեղեկատվությամբ, Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը վարում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը: 21-ը ապրիլի, 2010թ.
Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG