Մատչելիության հղումներ

17 մարդ կալանավորվել է Նոր Նորքի միջադեպի կապակցությամբ



Անցած շաբաթ օրը մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թաղային հեղինակությունների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 36 անձանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ըստ Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկատվության, ձերբակալվածներից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն` չհեռանալու մասին: Մնացած 19-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն է ներկայացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանի կողմից 17 անձանց նկատմամբ կիրառվել է կալանավորում, 2-ի նկատմամբ` գրավ:

Հաղորդվում է նաեւ, որ որպես վկա հարցաքննվել են ավելի քան 30 անձինք: «Խուլիգանության» եւ «ապօրինի զենք զինամթերք կրելու» հատկանիշներով հարուցված Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, մատնադրոշմային, տոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG