Մատչելիության հղումներ

logo-print

Կուրմանբեկ Բակիեւը չի ընդունում իր հրաժարականը


Կուրմանբեկ Բակիեւը Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ապրիլի 21, 2010

Կուրմանբեկ Բակիեւը Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ապրիլի 21, 2010

ԱՊՀ-ի Մինսկի կենտրոնակայանում, հանդիպելով լրագրողներին, Կուրմանբեկ Բակիեւն այսօր հայտարարել է, որ ինքն է Ղրղըզստանի լեգիտիմ նախագահը:

-9 ամիս առաջ Ղրղըզստանի ժողովուրդն ինձ ընտրել է նախագահ, ես երդվել եմ ծառայել նրան:
Չկա այնպիսի ուժ, որն ինձ ստիպի հրաժարվել իմ երդումից:
Միայն մահը կարող է ինձ կանգնեցնել,- ավելացրել է այս պահին Մինսկում բնակություն հաստատած Բակիեւը:
Ղրղըզստանի նախկին նախագահը գանհնկեց արվեց այս ամսվա
7-ին: Այդ օրը մայրաքաղաք Բիշկեկում տեղի ունեցած անկարգություններին 85 խաղաղ բնակիչ զոհ գնաց:
Նախագահը որոշ ժամանակ թաքնվեց, այնուհետեւ ապրիլի 16-ին հրաժարականի դիմում գրելով՝ միջազգային հանրության, Ռուսաստանի եվ ՄՆ-ի նախագահների համատեղ ջանքերով տեղափոխվեց ԵԱՀԿ-ում այս պահին նախագահող երկիր՝ Ղազախստան:
Մինսկ նա ժամանել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավերով՝ապրիլի 19-ին:

Մի՛ ճանաչեք բանդան


Այժմ Կուրմանբեկ Բակիեւը պնդում է, թե հրաժարական չի ներկայացնում, ավելին՝ Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը նա այսօր «անվանել է հանցագործ, կազմակերպված բանդա»:
Ժողովրդին, նաեւ՝ միջազգային հանրությանը կոչ արել չստեղծել նախադեպ, չհամագործակցել նրանց հետ, չճանաչել բանդային՝ որպես երկրի լեգիտիմ իշխանություն:
Սակայն Բակիեւը չի մանրամասնել՝ արդյո՞ք պատրաստվում է վերադառնալ Ղրղըզստան,թե՝ոչ:
Չի ուշացել նաեւ Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի արձագանքը այս հայտարարություններին: Ռոզա Օտունբաեւվան «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության հետ զրույցում, արձագանքելով Բակիեւի այասօրվա հայտարարություններին, նկատել է.
-Եթե նա ուժեղ է, թող վերադառնա Ղրղըզստան: Այստեղ են բոլոր սպանվածների ծնողները, եղբայներն ու հարազատները, ողջ ղրղըզ ժողովուրդը, ով կսպասի նրան: Այդժամ մենք չենք կարող պատասխանատվություն կրել այդ դատաստանի համար, որը նրան այստեղ կարող է սպասել,-հայտարարել է Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը:

Ղրղըզստանում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ

Ղրղըզստանում, սակայն, չեն դադարում անկարգությունները, լսելի են կրակոցներ: Ջալալաբադում այսօր անցկացվել են ժամանակավոր կառավարության, ինչպես նաեւ՝ նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի համախոհների հանրահավաքներ: Երեկ մայրաքաղաք Բիշկեկի ամենամեծ շուկայում՝ «Դորդոյում» կրակահերթեր են լսվել, իրավիճակը քաղաքում շարունակում է անհանգիստ մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG