Մատչելիության հղումներ

Հայաստանի լողի ֆեդերացիայի կազմակերպած լողի Հայաստանի առաջնության հաղթողը կստանա 10 հազար դրամ եւ պատվոգիր: Սա այն ամենն է, ինչի համար ապրիլի 21-23-ը պայքարելու են Հայաստանի պրոֆեսիոնալ լողորդները: Ցածր մրցանակային ֆոնդի պատճառը, ըստ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանի, սպորտաձևի նկատմամբ պետության անուշադրությունն է:

«Ֆեդերացիայի տարեկան բյուջեն ընդամենը 8մլն դրամ է, ինչը շատ փոքր գումար է», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց լողի ֆեդերացիայի նախագահը` ավելացնելով, որ գումարի պակասի պատճառով միջազգային առաջնություններին Հայաստանի հավաքականը ոչ ամբողջ կազմով է մասնակցում:

Իգոր Սաֆարյանը, սակայն, ֆինանսականից ավելի մեծ խնդիր է համարում մարզադպրոցների ու լողավազանների սակավությունը: Հայաստանում այսօր գործում են երկու 50 մետրանոց լողավազաններ, որոնք մասնավոր են:

Հայաստանի բազմակի չեմպիոն, հավաքականի անդամ Միքայել Քոլոյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ «եթե չլիներ իր սերը դեպի լողը, ապա աղուց արդեն չէր զբաղվի այդ սպորտաձեւով»: Ըստ նրա` Հայաստանում լողորդ լինելով չես կարող գումար վաստակել, քանի որ աշխատավարձը շատ չնչին է:

XS
SM
MD
LG