Մատչելիության հղումներ

logo-print

«Ուսուցումը Հայաստանում” կրթական ցուցահանդեսը այս տարի էլ մեկնարկեց մոտ 3 տասնյակ կրթական հաստատություններով` այդ թվում եւ՛ պետական, վաղուց կայացած, եւ՛ մասնավոր, լիցենզավորված ու դեռեւս կարճ գործունեություն իրականացրած ուսումնական կենտրոններ:

«Ուսուցումը Հայաստանում» ցուցահանդեսը միջազգային է, անցկացվում է արդեն 9-րդ անգամ եւ վաղուց համարվում է արդունավետ ու կայացած նախաձեռնություն: Ցուցահանդեսի թիրախային խումբը առաջին հերթին ավագ դպրոցի աշակերտներն են, ովքեր մի հարկի տակ միանգամից կարող են ծանոթանալ բազմաթիվ ուսումնական հաստատությունների գործունեությանը:

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում 30-ից ավելի կրթական հաստատությունների ցուցահանդես այցելել է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
XS
SM
MD
LG