Մատչելիության հղումներ

Լեհաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին


Լեհաստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի Սեյմի մարշալ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին:

Այն դեպքում, եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը չստանա ձայների առնվազն 50 տոկոսը, հուլիսի 4-ին կանցկացվի երկրորդ փուլ:

Ակնկալվում է, որ ընտրություններում հիմնական թեկնածուները կլինեն Կոմորովսկին եւ ապրիլի 10-ին ավիաաղետի հետեւանքով զոհված նախագահ Լեխ Կաչինսկիի երկվորյակ եղբայրը` նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին:

Նախնական հարցումները վկայում են, որ հաղթելու առավել մեծ շանսեր ունի կառավարող աջ կենտրոնամետ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ներկայացուցիչ Կոմորովսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG