Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Մոսկվայում է


Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 18-ը հունվարի, 2010

Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 18-ը հունվարի, 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարճատեւ աշխատանքային գտնվում է Մոսկվայում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Հանդիպման նախաշեմին Ռուսաստանի նախագահի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. - «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ համագործակցություն է ընթանում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այս իմաստով, մասնավորապես, հարկ է հիշատակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)»։

Այսօր ավելի ուշ Կրեմլում կայանալիք հանդիպման օրակարգում կլինեն նախ եւ առաջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, ղարաբաղյան կարգավորման հարցը, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Բացի այդ, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը, Սերժ Սարգսյանն իր ռուսաստանցի գործընկերոջը կհաղորդի վաշինգտոնյան հանդիպումների որոշ մանրամասներ։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Երկու նախագահների հանդիպման օրակարգում կլինեն նաեւ տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես, համագործակցությունը էներգետիկայի, շինարարության եւ բանկային ոլորտներում։

Այս տարվա ընթացքում սա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG