Մատչելիության հղումներ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» գազի հանքավայրի շահագործման երկրորդ փուլը հետաձգվել է մինչեւ 2017 թվական: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Վիտալի Բեգլյարբեկովը:

Նրա խոսքով` նման որոշման պատճառը Nabucco-ի շինարարության շուրջ ծագած անորոշությունն է: «Առանց Nabucco նախագծի ներդրումային խնդիրների լուծման մենք չենք կարող թույլատրել գազի արդյունահանումը «Շահ Դենիզ - 2» հանքավայրից», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Եվրամիությունը մինչ օրս գազատարի շինարարության ֆինանսավորման մասին վերջնական որոշում չի կայացրել: Nabucco-ի շինարարության ընդհանուր ծավալը, ըստ նախնական հաշվարկների, կազմելու է 8 միլիարդ եվրո:

«Շահ Դենիզ - 2» հանքավայրը Nabucco գազատարի համար վառելիքի հիմնական աղբյուր էր համարվում: «Շահ Դենիզ» հանքավայրում առկա գազի ընդհանուր ծավալները, մասնագետների վկայությամբ, 1.2 տրիլիոն խորանարդ մետր են կազմում:

Ավելի վաղ Թուրքայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Nabucco-ի շինարարության շուրջ պաշտոնական Անկարայի եւ Բաքվի միջեւ բանակցությունները ընդհատվել են հայ - թուրքական կարգավորման գործընթացի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG