Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպայում մասամբ վերականգնվում է օդային հաղորդակցությունը


Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայի օդային տրանսպորտի ազգային ծառայությունը, նախատեսվում է այսօր ավելի ուշ բացել Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի օդային տարածքները, որոնք փակվել են Իսլանդիայում ժայքթած հրաբխի մոխրի ամպի պատճառով:

Լոնդոնի օդանավակայանները, այդուհանդերձ, դեռեւս փակ կմնան:

Թռիչքները կասեցված են Գերմանիայում, Լեհաստանում, մասամբ վերականգնվել են Իռլանդիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Դանիայում եւ Նորվեգիայում:

Երեկ թռիչքների համար բացվել են Հարավային Եվրոպայի, ինչպես նաեւ Չեխիայի եւ Հունգարիայի օդային տարածքները:

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի ուղղությամբ շարժվում է մոխրի նոր ամպ, որը գոյացել է Իսլանդիայում երեկ տեղի ունեցած հրաբխային նոր ժայքթումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG