Մատչելիության հղումներ

logo-print
Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հանդիպելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վաղը Մոսկվայում կհանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւին: Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը ակտիվ ջանքեր են գործադրում թե' ղարաբաղյան կարգավորման, թե' հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ: Նախագահ Սարգսյանի մոսկովյան այցին է նվիրված հանդեսի առաջին հատվածը:

Թուրքիայի վարչապետը եւս մեկ անգամ հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման Թուրքիան չի բացի հայ-թուրքական սահմանը: Ավելի զգուշավոր է իր հայտարարություններում Թուրքիայի արտգործնախարարը: Էրդողանի եւ Դավութօղլու վերջին հայտարարություններին, ինչպես նաեւ Դավութօղլուի՝ այսօր Բաքվում անցկացնելիք հանդիպումներին է անդրադառնում հանդեսի երկրորդ հատվածը:

Հանդեսի վերջին հատվածը անդրադառնում է անցած կիրակի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում նախագահական ընտրություններին, որտեղ, նախնական տվյալներով, հաղթել է ազգայնական գործիչ, Ազգային միասնության կուսակցության ղեկավար Դերվիշ Էրօղուն:

XS
SM
MD
LG