Մատչելիության հղումներ

«Հայբուսակ»-ին զրկել են անգլերենով բժշկական կրթություն իրականացնելու իրավունքից


Շուրջ 5 ամիս առաջ ԿԳ նախարարությունը «Հայբուսակ» համալսարանին արգելել է անգլերենով բժշկական դասընթացներ իրականցնել: Նախարարությունը արգելքը պարզաբանել է այն բանով, որ ինստիտուտի դասաժամերը եւ առարկայայական ծրագրերը չեն համատասխանում բժշկական կրթություն իրականացնելու նվազագույն պետական կրթական չափորոշչին:

«Այս պահին բժշկագիտության ոլորտում որակյալ անգլալեզու կրթություն հնարավոր չէ ապահովել, որովհետև չեն համապատասխանում ուսումնական ծրագրերը ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և լեզվական պատրաստվածությունը», - ասում է նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանն էլ պնդում է, որ «եթե թվաբանական սխալներով հաշվարկվեն առարկայական ժամերը, ուսումնական պլանը հաստատ չի համապատասխանի»: - «Ինձ շատ հետաքրքիր է, թե որտե՞ղ են մինչև հիմա եղել պետական չափորոշիչները, և ո՞ր բուհի հետ է առհասարակ համեմատվում: Մեր երկրում ընդհանրապես չկան բժշկական բարձրագույն կրթության նորագույն չափորոշիչներ», - նշում է ռեկտորը:

«Հայբուսակ» համալսարանն արդեն երկու անգամ դիմել է ԿԳ նախարարություն` օտարազգի ուսանողների համար անգլերենով կրթությունը շարունակելու հնարավորություն ստանալու համար: - «Հիմա ես շատ հանգիստ սպասում եմ մեր վերալիցենզավորմանը», - նշեց ռեկտորը:

XS
SM
MD
LG