Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաքու


Այսօր աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է Միացյալ Նահանգներում ունեցած հանդիպումների արդյունքները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Բաքու այցից հետո Դավութօղլուն ուղեւորվելու է Թեհրան, որտեղ, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ, միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներով` դիտարկումներ է ներկայացնելու Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշման վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG