Մատչելիության հղումներ

logo-print

Հրաբխային մոխրի ամպը հասնում է Կանադայի արեւելյան ափ


Ակնկալվում է, որ Իսլանդիայում անցած շաբաթ ժայքթած հրաբխի մոխրի ամպը այսօր կհասնի Կանադայի արեւմտյան ափ:

Բրիտանական օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ` դա կարող է տեղի ունենալ Գրինվիչի ժամանակով ժամը 12:00-ին, երբ, ինչպես «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը ասել է ծառայության աշխատակից Բոբ Սիվրեթը, «հրաբխային ամպի մնացորդները կարող են երեւալ Նյուֆաունդլենդի շրջանում»:

Այդուհանդերձ, ըստ Սիվրեթի, ամպի թանձրության մակարդակը Կանադայում մեծ չի լինի եւ չի խոչընդոտի թռիչքներին:

Բրիտանական օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում է նաեւ, որ Գրինվիչի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում ամպը կարող է կրկին ետ քաշվել դեպի Ատլանտյան օվկիանոս:

Հրաբխային մոխրի ամպի մեծ մասը քամիները քշել են դեպի արեւելք, որտեղ դրա հետեւանքով կաթվածահար է եղել օդային տրանսպորտի աշխատանքը, եւ, ըստ հաշվարկների, ավիաընկերությունները օրական մոտ 150 միլիոն եվրոյի վնաս են կրում:

Եվրամիության անդամ երկրների տրանսպորտի նախարարները այսօր հրատապ խորհրդակցություն են անցկացնելու` քննարկելու այդ իրավիճակից հնարավոր ելքերը:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ` կիրակի օրը հրաբխային ամպը հասել է Թուրքիա, եւ երկրի հյուսիսային երեք շրջաններում թռիչքների համար փակվել է օդային տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG