Մատչելիության հղումներ

taisha48-ը Ամառային դահլիճը նույնացրել է «Նամուս»-ի Սուսանի հետ


«Նամուս»-ի վերականգնված տարբերակը դիտելուց հետո բլոգեր taisha48-ը Ամառային դահլիճը նույնացրել է գլխավոր հերոսուհի Սուսանի հետ, որին Բարխուդարը` եկեղեցին, փորձում է խլել Սեյրանից` մեր հասարակությունից։


Կինո Մոսկվայի ամառայինն ու Նամուսի Սուսանը


Եթե սկզբի էն կես ժամանոց վավերագրական ֆիլմը ցույց չտային, ապա ֆիլմից ստացած տպավորությունները ավելի լիարժեք կլինեին: Տոմս վեկալելուց մտածում էի, որ չեմ կարենալու նայեմ ու շատը սկզբի խոսքերի համար էի գնում, որ վերջը դրանից մի պյան մոգոնեմ, ու մտածում էի, որ կեսից երևի դուրս կգամ: Բայց չստացվեց: Տաիշայի հույսերը ի դերև ելան ու երեկոյան շատ գործեր մնացին փշալարին:


Հզոր էր: Ասած նկարիչ ընկերներիս` զիլ էր: Կյանքումս չեմ մտածել, որ կկարենամ համր ֆիլմ նայեմ, ու հետն էլ բավականություն ստանամ: Երաժշտությունն էլ էր ազդեցիկ ու ֆիլմին լրիվ համահունչ: Տեղ-տեղ կադրեր կային, որ լրիվ շշմացնում էին: Հետո էլ ասում են աբստրակցիան աբստրակտ պյան ա: էն ա Բեկնազարյանն էլ ա օգտագործել: Մի տեղ մի հատ ժպտացող էրեխու կադր գնաց, շատ հպանցիկ: Թվում էր, թե կինոյի հետ կապ չունի, բայց լավ էլ ուներ: Ու շատ անմիջական: Ոնց որ ստեղ էս տեքստը գրելու հետ` ձեռի հետ ավելացնեմ, որ դրսում հենց էս պահին արևոտ եղանակ ա ու լուսամուտիցս ծիկ ա անում հարևանիս բալկոնում ղունղունացող տատրակը:

Էնտեղ մի աղջիկ կար, որ ասեց` չստացվեց քնեմ: Ստեղ չէ էլի: Արդեն հետ ենք գնացել երեկ իրիկուն: Կինո Մոսկվայում ենք: Սկզբից մտածում ես. է՞ս ինչ ասում էս աղջիկը, բայց որ խորանում ես. կարգին էլ պյան ա ասում: Փաստորեն, աղջիկը մտածել էր, որ պիտի քներ, բայց չստացվեց: Չէր էլ ստացվի:

Մի խոսքով: Իսկ հիմա ամենակարևորը:

Էս ամառային կինոդահլիճը հենց Սուսանն ա որ կա: Ժամանակին Բարխուդարը Ավետարանի վրա երդում էր կերել, որ Սուսանը Սեյրանինն ա: Սեյրանը հայ հասարակությունն ա: Իրանք համարյա ծնվել են իրար հետ: Ժամանակի համար մի քանի տասնյակ տարին րոպե ա: Ինչպես անցյալի կլիոմետրանոց հիշողությունը:

Սիրեցին Սեյրանն ու Սուսանը զմիմյանս տարիների հետ, ու հայ հասարակության մի քանի սերունդ իր սերը գտավ նույն ամառայինի դահլիճի պատերի տակ: Անցան ժամանակներ:

Պարզվում ա` Ավետարանի վրա կերած խոսքը կարելի ա դրժել: Դե Բարխուդարը` իմա Սուսանի պապա կառավարությունը, որոշեց աղջկա համար ավելի հարուստ փեսացու գտնի:

Պարզվեց` Սեյրանը իր հոր պես անբան էր: Ինքը մենակ հոգով սիրում էր իրա սերը: Իսկ ու՞մ են պետք դատարկ խոսքերը: Մեջը պյան ըլնի: Սերը սուտ ա: Սուսանը` օրերով հալումաշ էր ըլնում ` տանը նստած, իմա` մեկ- մեկ Սեյրանը, փոխանակ մի գործ ձեռնարկեր ու իրա Սուսանին տեր կայներ, այսինքնս լիքը միջոցառում-պյան, համերգներ կինոցուցադրություններ, ժամանակ առ ժամանկ կարոտն էր առնում բալկոնից համբույր մը քաղելով նրա շուրթերից, իմա` ռոք-մոք համերգ- պյան:

Ու ականատես լինելով վերջին համբույրին` Ղարաբեկյանի հետ, Բարխուդար ձյաձյան ահավոր շատ զայրացավ: Սուսանին ծեծեց, հետո էլ խոսքը դրժեց: Դե ցանկը խնդիր չէր: Փեսացուն հարուստ էր:

Սեյրանը կատաղեց: Ինքը գիտեր, թե Սուսանը հավերժ իրանն էր որ կար: Ինքը օդերում` իրանց բալկոնի սյուների վրա, նստած ման էր գալիս ու ֆիքսում երկնքում ճախրող թռչունների սլացքը: Մեր հասարակությունը, ինչպես Սեյրանը, չափազանց իներտ ա: Ինքը սիրում ա երազի, իսկ երբ որ տեսնում ա, որ հարսնացուին քթի տակից տարան, բորբոքվում ա , բայց արդյունքը դեռ հետո կերևա:

Սաղ կինոյի վախտ` էրկու տղա կողքս նստած, քրթմնջում էին, թե ի՞նչ պետք ա կենտրոնում եկեղեցի:Թող հեռավոր տեղեր սարքեն, որտեղ դրա կարիքը կա: Ջահելները լավ չգիտեն: Ինքը գիտի, թե ջահելին ինչ ա պետք: Իմա` դեբիլիկի անկեդոտը. բալես սովա՞ծ ես, թե՞ քունդ ա տանում:

Կրոնը, ինչպես նաև բոլոր կարգի նորմերը` կոչված են կանոնակարգելու մարդու կյանքն ու հարմարեցնելու այն համընդհանուր ԿԱՐԳԻՆ, որն, անշուտ` կախված տեղի աշխարհագրական տեղից ու բազմազարմազան այլ ֆակտորներից, կարող է արտահայտվել տարբեր դրսևորումներով, սակայն բովանդակային առումով նույնն է. դեբիլի՜կ. դու սոված ես, ոչ թե քունդ ա տանում... Բայց էս ուրիշ պոստի թեմա ա:

Սուսանին արդեն նշանել են Ռոստամի հետ: Բայց հարսանիքին դեռ ժամանակ կա: Ասում են. ո՞վ ա քանդելու մասին խոսում: Ես Սուսանին սիրում եմ: Սուսանի միսը, ոչ թե հոգին: Սուսանը Սեյրանինն ա բայց: իսկ ինքն ուզում ա Սուսանի հոգին քանդի` տեղը նոր հոգի դնի:

Կինոյում, կամ վեպում, Ռոստամն արդեն քնել է Սուսանի հետ, բայց չի տեսել կնոջ խալը: Իրան կնոջ մարմինը չի հետաքրքրում, որ գուրգուրի այն: Իրան հետաքրքիր ա զուտ ակտը: Սուսանի հոգին իրեն պետք չի: ինքը Սուսանին կքանդի ու տեղը կսարքի նոր բովանդակությամբ Սուսան:

Ամուսինս ես: Սիրել եմ Սեյրանին ու հիմա էլ սիրում եմ, բայց քո առջև անմեղ եմ:

Իսկ ի՞նչ է անում Սեյրանը: Դրսևորում է տղամարդուն ոչ վայել կեցվածք: Լի՞քը չեն մեր հասարակության մեջ այն էլեմենտները, ովքեր օգտագործում են պահը` տուրք տալու համար չկայացած տղայական դրսևորումներին:

Բարխուդարին մեկ է, թե ինչ է կատարվում Սուսանի հոգում: Կարևորը նամուսն է, իմա` ձեռնտու գործարքը:

Սուսանը հիշում է Սեյրանի հետ իր հազվադեպ հանդիպումներն ու թաք ու բիր համբույրները: Սուսանին բաշիքյարթմա են արել Սեյրանի հետ: Հետո ի՞նչ որ Սեյրանը անբան ա: Սուսանը ծնված ա հատուկ Սեյրանի համար: Հայ հասարակության համար ամառայինը իրա անքակտելի մասն ա: Բայց իրան ԱՐԴԵՆ նշանել են ուրիշի հետ: Գոնե ապրի: Կյանքում լիքն են էնպիսի օրինակներ, երբ սիրածներն իրար չեն առնում ու ուրիշ ամուսին առնելով` ու իրար օտար մնալով, հարմարվում ու ամբաղջ կյանքում ապրում են կողք կողքի:

Քո առջև անմեղ եմ: Կծառայեմ քեզ:

Չի՜ քանդվելու...

http://taisha48.livejournal.com/85302.html

XS
SM
MD
LG