Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն պատրաստ է ընդունել Բակիեւին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ընդունել Ղրղըզստանի գահընկեց արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւին:

«Եթե Բակիեւը ցանկանա գալ Բելառուս, թեկուզ` այսօր, թեկուզ` վաղը կամ մյուս օրը, մենք պատրաստ ենք այստեղ նրան ընդունել որպես ամենաթանկ հյուրի, որպես իմ գործընկերոջ», - ասել է Լուկաշենկոն:

«Ես կրկնում եմ` սա իմ անձնական որոշումն է` որպես երկրի ղեկավար, եւ ես ունեմ այդ իրավունքը: Թող ինձ դատեն կամ չդատեն, բայց մարդկանց դավաճանելը այս աշխարհում ամենաամոթալի արարքն է», - ընդգծել է Բելառուսի նախագահը:

Ղրղըզստանի նախագահի պաշտոնից անցած շաբաթավերջին հրաժարական տված Բակիեւը այժմ գտնվում է Ղազախստանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG