Մատչելիության հղումներ

Էրդողանը նորից պնդեց, որ սահմանը կբացվի Ղարաբաղի խնդրի կարգավորման դեպքում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր նորից ասել է, որ Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի, եւ Ադրբեջանի տարածքի օկուպացիան շարունակվի։

«Մենք փակել էինք սահմանը, քանի որ գրավված էր ադրբեջանական տարածքը»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետը եւ ավելացրել.- «Օկուպացիան պետք է դադարեցվի, այդ դեպքում մենք հեշտությամբ այն (սահմանը) կբացենք, այլապես մենք նման քայլի չենք դիմի»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ամրագրված է անցյալ տարվա հոկտեմբերին 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG