Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Անցած գիշեր Վաշինգտոնում կրկին հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Եկող շաբաթ նախատեսված է Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու։

Հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։

Ղրղըզստանում իրավիճակը կայունացման նշաններ է դրսեւորում։ Երեկ երեկոյան երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հրաժարական ներկայացրեց՝ լքելով Ղրղըզստանը։

Եվրոպական օդանավակայանների զգալի մասը շարունակում է փակ մնալ։ Պատճառը իսլանդական հրաբուխն է, որի ժայթքման արդյունքում առաջացած ծխի ամպը ազդել է նաեւ Զվարթնոց օդանավակայանի աշխատանքի վրա։
XS
SM
MD
LG