Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները մտահոգված է լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալությամբ


Մոլդովայում ԱՄՆ-ի դեսպան Ասիֆ Չադրին Տիրասպոլում հանդիպել է Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիռնովի հետ ու հայտնել, որ ԱՄՆ-ի կառավարությունը ու միջազգային հանրությունը մտահոգված են անկախ լրագրող Էռնեստ Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ։

Այս հանդիպման մասին դեսպանը ասել է «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը։ Երեսուներեքամյա Վարդանյանը ձերբակալվել է Տիրասպոլում ապրիլի 7-ին։ Նա մեղադրվում է պետական դավաճանության ու Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Այս մեղադրանքները 12-ից 20 տարի բանտարկություն են նախատեսում։

Մերձդնեստրի պաշտոնական լրատվական «Օլվիա» գործակալության հաղորդմամբ, Իգոր Սմիռնովը խոստացել է, որ Վարդանյանի դատավարությունը «արդար կլինի»։

Մոլդովայի կառավարությունը, ինչպես նաեւ մի շարք իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, դատապարտել են Վարդանյանի ձերբակալությունը։ Եվրախորհրդարանի ռումինացի երեք անդամներ տարածել են իրենց միջնորդությունը՝ անընդունելի համարելով Վարդանյանի ձերբակալությունը եւ պահանջել են նրան անհապաղ ազատ արձակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG