Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը պատասխանել է Ալի Հասանովին


Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դեյվիդսոնը արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովի` ամերիկյան վարչակազմի հասցեին հնչեցրած քննադատությանը։

Ալի Հասանովը երեկ ասել է, թե Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հացում հայամետ դիրքորոշում է որդեգրել եւ Երեւանի վրա ճնշում բանեցնելու փոխարեն ջանքեր է գործադրում Հայաստանը ծանր վիճակից դուրս հանելու համար։

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, պատասխանելով Ալի Հասանովի հայտարարությանը, Թերրի Դեյվիդսոնն ասել է. - «Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ սատարել է ղարաբաղյան հակամարտության հարատեւ, խաղաղ եւ արդար կարգավորմանը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները գտնում է, որ ե՛ւ Ադրբեջանը ե՛ւ Հայաստանը պետք է բանակցությունների ճանապարհով ընդունեն կարգավորման սկզբունքները։ Միացյալ Նահանգները կարողացել է հավասարակշռել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG