Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը:

Ապրիլի 13-ին ոստիկանության կայքէջում հրապարակված պաշտոնական հաղորդագրության համաձայն, Վահան Խալաֆյանը եւ Չարենցավան քաղաքի եւս 3 բնակիչներ բերման էին ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին՝ գողություն կատարելու կասկածանքով, որտեղ եւ խոստովանել են իրենց մեղքը, մատնացույց են արել գողոնի տեղը, որը՝ հագուստով լի 7 պայուսակ, հայտնաբերվել եւ առգրավվել է։ Այնուհետեւ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, Վահան Խալաֆյանը Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակի պահարանից վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք, որից մահացել է։

ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ապրիլի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ։

Անցկացվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գործով առաջ են քաշվել մի շարք վարկածներ, այդ թվում` ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանին սպանելու վարկածը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG