Մատչելիության հղումներ

Թուրք դիվանագետները ԱՄՆ-ում քննարկել են հայ համայնքի հետ երկխոսություն ծավալելու հարցը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Միացյալ Նահանգներում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայում աշխատող Թուրքիայի դեսպանների ու հյուպատոսների հետ։ Turkish Weekly պարբերականի փոխանցմամբ, Դավութօղլին թուրք դիվանագետներին հորդորել է լայնացնել երկխոսությունը բոլորի, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի հայ համայնքի հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում եւ Կանադայում Թուրքիայի դեսպանները, Տորոնտոյի, Հյուստոնի, Լոս Անջելեսի, Նյու-Յորքի, Չիկագոյի ու Բոստոնի Թուրքիայի գլխավոր հյուպատոսները։

Դավութօղլուն դեսպաններին ու հյուպատոսներին ասել է, որ նրանք պետք է հայերին, մակեդոնացիներին, ալբանացիներին, պաղեստինցիներին ներկայացնեն Թուրքիայի դիրքորոշումները, համալսարաններում ավելի շատ գիտաժողովներ անցկացնեն։

Հանդիպմանը քննարկվել են «1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելու՝ հայերի մեղադրանքները», թուրք դիվանագետները նշել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հնարավոր չէ ավարտին հասցնել առանց հայկական Սփյուռքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG