Մատչելիության հղումներ

Բժշկական համալսարանում կայացավ «Առաջնորդենք ապագան» ֆորումը


Երեւանի պետական բժշկական համալսարան
Երեւանի պետական բժշկական համալսարան

Բժշկական համալսարանում կազմակերպված «Առաջնորդենք ապագան» ֆորումը միջազգային եւ տեղական երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, պետական եւ մասնավոր բուհերի ուսանողներին քննարկումների էր հրավիրել 4 թեմաների շուրջ` երիտասարդ ընտանիքների կայացում եւ խթանում, մարդու իրավունքները առողջապահության ոլորտում, գիտության եւ կրթության բարելավում` Բոլոնյան գործընթաց, եւ ուսանողական կառույցների ինքնակառավարում:

«Ֆորումի նպատակն է ոչ միայն խնդիրները բարձրաձայնել, այլեւ առաջարկել այլընտրանքային լուծումներ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Հակոբյանը` բացատրելով, որ քննարկումների ընթացքում ծնված առաջարկները ամփոփվելու են եւ որպես բաց նամակ` հանձնվելու կառավարությանը:

Կարեն Հակոբյանի խոսքով` թեմաներն ընտրվել են ուսանողների շրջանում անցկացված սոցհարցումների միջոցով: 4 դահլիճներում էլ ուսանողությունն ակտիվ էր, եւ քննարկումները երբեմն բավական սուր էին:

Երիտասարդների կողմից կառավարությանն ուղղվելիք բաց նամակը խմբագրելու եւ ամփոփելու է Լիլիթ Սաքոյանը` Բժիշկ ուսանողների միջազգային ֆեդերացիայի հայաստանյան ասոցիացիայի նախագահը: Նրա փոխանցմամբ` ակնկալիքները իրատեսական են` ընդհուպ մինչեւ օրենսդրական փոփոխությունններ:

XS
SM
MD
LG