Մատչելիության հղումներ

blansh-ը հետևել ու հավաքել է «Շքեղության հարկի» մասին հրապարակումները


Բոլգեր blansh-ը իր վիրտուալ օրագրում հավաքել է «Շքեղության հարկի» մասին հրապարակումները, օրենքի այս նախագիծը մերժվել է կառավարության կողմից:


ՀՀ օրենքը «Շքեղության հարկի» մասին…

ՀՀ Ազգային ժողովի օրենքի նախագծերի ցանկից. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ “Շքեղության հարկի մասին”։ Հաջորդիվ մեջբերում եմ անում, բռնվեք

Հոդված 2. Շքեղության հարկի օբյեկտները

Սույն օրենքի իմաստով շքեղություն են համարվում որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող սեփականության հետեւյալ օբյեկտները` հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաները, ուղղաթիռները, ինքնաթիռները, մոտորանավակները, առագաստանավերը, դրամական միջոցները, արժեթղթերը, արտարժույթը, ինչպես նաեւ մշակույթային արժեք ունեցող գեղանկարչության, քանդակագործության, գրա ֆիկայի եւ կերպարվեստի այլ ստեղծագործությունները, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի բարձրարժեք նմուշները կամ դրանց հավաքածուները:

Էսօր համացանցում “որոնումներ” եմ անում, ahousekeeper–ը գրել է՝ “Կառավարությունը մերժել է Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Շքեղության հարկի» մասին օրինագիծը”, կառավարության որոշումների մեջ են փնտրում, չկա ոչ մի բան որոշման մասով, միայն սա է։ Հիմա չգիտես վերջը “ազգս” շքեղության համար էլ ա գանձվելու, թե ինչ

Հայկական ԶԼՄ–ների՝ այս մասին հրապարակումներում ArmeniaNow–ն գրում է՝ մեջբերում անելով Վիկտոր Դալաքյանին՝ «Ի դեպ, շքեղ են համարվում 57 հազար ամերիկյան դոլարից ավելի արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները, իսկ մեր փողոցներում 100 հազարանոց մեքենաներն ամեն քայլափոխի են: Եթե ուզում են վայելել, թող վճարեն»։

Կարդացեք նաև “Առավոտի”–ի հարցազրույցը Վիկտորի հետ, ինչպես նաև “Կապիտալի” պատրաստած՝ ԱԺ պատգամավորների տեսակետները սույն օրենքի համատեքստում։

Report.am–ն էլ գրում է՝ “Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեցարիայում, Անգլիայում և եվրոպական այլ երկրներում հարուստ լինելը բավականին թանկ է” ու սահմանում հարկատեսակի չափերը։ Ի հակադրություն լրագրողական մոտեցման՝ հղում, բան չկա։ Դա արի ու հասկացի որտեղից են վերցրել ու ինչքանով է հավաստի տեղեկատվությունը։ Ես իմ է…

http://blansh.wordpress.com/2010/04/15/tax/
XS
SM
MD
LG