Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ԱՄՆ-ին մեղադրում է Ղարաբաղի հարցում Հայաստանին աջակցելու մեջ


Ալի Հասանով

Ալի Հասանով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ալի Հասանովը կասկած է հայտնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Վաշինգտոնի` որպես միջնորդ, անաչառության հարցում եւ մեղադրել է Միացյալ Նահանգներին Հայաստանին աջակցելու մեջ:

«Մեզ դուր չի գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների գործունեությունը», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հասանովը: - «Դժբախտաբար, Միացյալ Նահանգներում որոշ հաստատություններ եւ կուսակցություններ հայկական լոբբիի ազդեցության տակ կորցնում են իրենց չեզոքությունը եւ բացահայտորեն աջակցում են Հայաստանին»:

«Կարծում ենք, սա համահունչ չէ Միացյալ Նահանգների առաքելությանը, հատկապես ամերիկյան առաքելությանը որպես Մինսկի խմբի համանախագահ», - ասել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG