Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ-ի նիստին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել


Երեկ Մոսկվայում կայացել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 58-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ-ի անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների գործակցության, ռազմական համագործակցության բնագավառի մի շարք հարցեր, ինչպես նաեւ համաձայնեցվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների, հոբելյանական հանդիսությունների կազմակերպման ծրագրերը:

Սեյրան Օհանյանը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Եժելի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG