Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի գործն է»


«Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացումը այդ երկու պետությունների գործն է։ Որեւէ մեկը չպետք է միջամտի այդ գործընթացին», - պետական AZTV հեռուստաընկերության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիեւը համոզմունք է հայտնել, որ միջազգային հանրության` հայ-թուրքական սահմանի բացմանն ուղղված ջանքերը միայն մեկ նպատակ ունեն` «Հայաստանին հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալ»։

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Ադրբեջանի նախագահն ասել է, թե միջազգային հանրությունն «անտարբերություն է ցուցաբերում Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի հանդեպ»:

«Ինչպես կարող ենք գնահատել ստեղծված իրավիճակը, եթե մեր շահերը անտեսվում են, աչք են փակում մեր տարածքների օկուպացիայի վրա։ Փոխարենը հազար ու մի ջանք է գործադրվում զավթիչ պետությանը տնտեսական ծանր կացությունից դուրս բերելու համար», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG