Մատչելիության հղումներ

Լեխ Կաչինսկու հուղարկավորության վայրի ընտրությունը վիճաբանություն է առաջացրել


Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հարազատների խնդրանքով որոշվել է նրան հուղարկավորել Կրակովի Վավել տաճարի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են Լեհաստանի ազգային հերոսները, թագավորներն ու հանրահայտ մտավորականները։
Այս որոշումը տարաձայնություններ է առաջացրել երկրում։

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երեքշաբթի երեկոյան Կրակովի կենտրոնում մոտավորապես 500 ցուցարարներ իրենց դժգոհությունն են հայտնել այդ որոշման կապակցությամբ: Որոշման դեմ հրապարակումներ կան լեհական մամուլում։ Բողոքի մեկ այլ արտահայտություն է Facebook սոցիալական ցանցում ստեղծված խումբը. Վավելում Կաչինսկու հուղարկավորության դեմ հանդես եկող խմբին չորեքշաբթի առավոտվա դրությամբ 26 հազար մարդ էր միացել։

Լեխ Կաչինսկին հուղարկավորվելու է կիրակի օրը։ Արարողությանը ներկա կլինեն մի շարք երկրների ղեկավարներ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG