Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփանակերտում տեղի ունեցավ Արթուր Մկրտչյանի վիրտուալ թանգարանի շնորհանդեսը


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ատենախոսության եւ վիրտուալ թանգարանի շնորհանդեսը:

Վիրտուալ թանգարանի հեղինակ Արմեն Ռաքեջյանի կարծիքով,1992 թվականին ինքնասպան եղած Արթուր Մկրտչյանին Լեռնային Ղարաբաղում «արդեն քչերն են հիշում». - «Նկատելի է, որ ընդհանրապես մարդիկ անունը լսել են, [բայց] դժվարանում են ասել, թե ինչ պաշտոն է զբաղեցրել այս մարդը»:

«Այսօրվա դրությամբ, բոլոր արխիվային նյութերը սփռված են տարբեր վայրերում, շատ դժվար է հավաքել նկարները, հոդվածները, վիդեոները», - հավելեց Ռաքեջյանը:

Արթուր Մկրտչյանի ատենախոսությունը խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի եւ ադրբեջանցիների տարբերությունների ու անհամատեղելիության մասին է:

«Մկրտչյանի ատենախոսությունը սովորական, հերթական ատենախոսություն չէ: Նա այն ժամանակ մեծ խիզախություն ցուցաբերեց՝ ներկայացնելով այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի միջէթնիկական հարաբերությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG