Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպումը


Երեկ Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Թուրքական «Անադոլու» գործակալությունը, հղում կատարելով անանուն դիվանագիտական աղբյուրի վրա, գրում է, որ հանդիպումն անցել է «անկեղծ մթնոլորտում եւ կենտրոնացել է մի քանի հարցերի` այդ թվում Հայաստանի ու Իրանի շուրջ»:

Հանդիպման ընթացքում, որը նախատեսված է եղել 15 րոպե, բայց տեւել է 45 րոպե, Էրդողանը ԱՄՆ-ի նախագահին տեղեկություններ է փոխանցել «Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերի վերաբերյալ»:

Կողմերը անհրաժեշտ են համարել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ Կովկասի վերաբերյալ քննարկումների շարունակականության ապահովումը:

Էրդողանը Օբամային ներկայացրել է նաեւ Թուրքիայի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG