Մատչելիության հղումներ

Բակիեւը պատրաստ է հրաժարական տալ


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւն այսօր ասել է, թե հրաժարական կտա, եթե երաշխավորվի իր անվտանգությունը։

Ջալալաբադի նահանգում իր հայրենի գյուղում՝ Թեյիթում, տված մամուլի ասուլիսում Բակիեւն ասել է, թե՝ «թոշակի կանցնի, եթե երաշխավորվի իր եւ իր հարազատների անվտանգությունը»։

Նա կոչ է արել ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւային՝ բանակցելու իր հետ, հավելելով, թե Օտունբաեւան կձախողվի, եթե փորձի ուժով կալանավորել իրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG