Մատչելիության հղումներ

Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում Սմոլենսկի ավիավթարի զոհերի հիշատակին


Երկուշաբթի Հայաստանում Լեհաստանի դեսպանատուն են այցելել եւ սգո մատյանում իրենց գրառումներն են թողել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դեսպանատան այցելուները ծաղիկներ էին դնում ապրիլի 10-ին ավիավթարի զոհ դարձած Լեհաստանի նախագահի, նրա տիկնոջ, կառավարության ներկայացուցիչների հիշատակին, մոմեր վառում դեսպանատան բակում:

Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները սգո երթ էին կազմակերպել։ Լեհաստանի դեսպանատուն այցելեցին նաեւ շարքային քաղաքացիներ։

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհակալություն հայտնեց Հայաստանի հասարակությանը հոգեբանական աջակցության համար։

«Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում լինում են պահեր, երբ մյուս ազգերի եւ մյուս մարդկանց դրսեւորած աջակցությունը եւ ցավակցությունը ուժի եւ չհանգչող հույսի աղբյուր է հանդիսանում», - ասաց դեսպանը: Զդիսլավ Ռաչինսկին ասաց, որ դեռ չի ավարտվել զոհերի մարմինների ճանաչման գործընթացը։ Այս պահի տվյալներով՝ զոհերի մարմինները Լեհաստան կտեղափոխվեն չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին եւ սպասվում է, որ հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը:

Հինգշաբթի օրը Երեւանում Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկե եկեղեցում նախատեսված է հոգեհանգստի արարողություն։ Շաբաթավերջին սուրբ պատարագ կմատուցվի Էջմիածնում։

Հարգանքի տուրք ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG