Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը Սերժ Սարգսյանին կոչ են անում ԱՄՆ այցի ընթացքում հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը


Ամերիկայի հայկական առաջատար կազմակերպությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ են արել Վաշինգտոն այցի ընթացքում հետամուտ լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ապրիլի 9-ի նամակում հայկական կազմակերպությունները Սերժ Սարգսյանին կոչ են արել հորդորել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ մերժել մարդկության դեմ կատարված այդ հանցագործության միջազգային ճանաչումը ձգձգելու նպատակով հայ - թուրքական արձանագրությունները օգտագործելու` Թուրքիայի կառավարության ջանքերը:

Նամակը ստորագրել են 16 կազմակերպություններ, այդ թվում` Հայ հեղափոխական դաշնակցության, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ռամկավար ազատական կուսակցության տեղական կառույցները, Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ օգնության միությունը, Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամերիկյան թեմերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG