Մատչելիության հղումներ

Աղետից առաջ եղբայրը զանգահարել էր Լեհաստանի նախագահին


«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն գրում է, թե անցած շաբաթ օրը օդային աղետից 36 րոպե առաջ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը` նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկիին զանգահարել է նախագահին եւ հարցրել, թե արդյո՞ք Տու-154 ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել։ Նախագահը պատասխանել է. - «Առայժմ ոչ»։

Յարոսլավ Կաչինսկին նույնպես պետք է մեկներ Կատին` հարգանքի տուրք մատուցելու այդ շրջանի անտառներում 1940 թվականին բոլշեւիկների կարգադրությամբ գնդակահարված հազարավոր լեհ սպաների հիշատակին, սակայն վերջին պահին ուղեւորությունը չեղյալ է հայտարարել, քանի որ եղբայրների 83-ամյա մայրը` Յադվիիգա Կաչինսկան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Լրատվական գործակալությունները հաղորդել են, որ մահճակալին գամված ծեր կնոջը որդու ողբերգական մահվան լուրը դեռ չեն հայտնել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG