Մատչելիության հղումներ

«Թբիլիսին ամեն ինչում Կրեմլի ձեռքն է տեսնում»


«Թբիլիսին ամեն ինչում Կրեմլի ձեռքն է տեսնում» վերնագրած հոդվածում «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբան Յուրի Սիմոնյանը գրել է, որ կիրակի օրը Վրաստանում պաշտոնապես սուգ էր հայտարարված, այդպես Թբիլիսին իր համերաշխությունն է հայտնել Լեհաստանի ժողովրդին նախագահ Լեխ Կաչինսկու ողբերգական մահվան կապակցությամբ, իսկ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր զոհված լեհ պաշտոնակցին հետմահու շնորհել է Վրաստանի ազգային հերոսի կոչում։

Մինչդեռ, Վրաստանի քաղաքական եւ պետական գործիչներից ոմանք արդեն ակնարկներ են արել, թե տեղի ունեցածը ոչ թե աղետ էր, այլ ահաբեկչություն։ Վրաստանի բնապահպանության նախարար Գոգա Խաչիձեն ասել է, թե «օդային աղետը տեղի է ունեցել կասկածելի երկրում կասկածելի պայմաններում, կասկածանք է հարուցում նաեւ այն, որ աղետի պատճառների բացահայտման հանձնաժողովը մտադիր է ղեկավարել Ռուսաստանի վարչապետը»։

Վրաստանի ընդդիմության լիդերներից Զուրաբ Նողաիդելին այդ հայտարարությանն արձագանքել է, թե «ռեժիմը հոգեվարքի մեջ է, մայիսի 30-ի ընտրություններից հետո իշխանությունը կորցնելու եւ անգործ մնալու Սահակաշվիլիի եւ նրա թիմի պաթոլոգիկ վախը վերածվում է հակառուսական ֆոբիաների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG